Հուլիսի 4-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ հուլիսի 1-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 61 հասցեի դիմաց անհայտ մակնիշի թիվ 4 երթուղու միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել եւ ստացել մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: