Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օրերս բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Էդուարդ Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) եւ 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) մեղադրանքներով: