«Հայաստանի էլեկտրացանցները» առանց լրացուցիչ ներդրումների կարող են կրճատել էլեկտրաէներգիայի կորուստները առնվազն 200 մլն կՎտ/ժ-ով: Այդ մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողներին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի՝ 10-15% թանկացումը:

Նա նշեց, որ  «Հայաստանի էլեկտրացանցների» 11,2% նորմատիվ կորուստների 3-4 տոկոսը բաժին է ընկում ցանցի կառավարմանը: Դրանք առանց լրացուցիչ ներդրումների կարելի է «կտրել»: Պարզապես պետք է մի փոքր ուշադիր հետեւել ցանցին եւ չճշտված կորուստներին», - խորհուրդ տվեց Մելքումյանը: Նրա խոսքով՝ եթե 11,2 նախատեսվող կորուստները կազմում են 750-800 մլն կՎտ/ժ, ապա նման կրճատումը առնվազն կարող է փոխհատուցել 2013թ. ՀԱԷԿ-ից եւ ՋԷԿ-երից էժան էլեկտրաէներգիայի պակասությունը:

Հիշեցնենք, որ 11,2% նորմատիվ կորուսները սահմանվել են 2014թ. հուլիսին: 2013թ. սահմանված սահմանաչափը կազմում էր 12.4%:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան 1 կՎտ/ժ ի համար կթանկանա 3,85 դրամով (10-15%): Տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ (10.3 դրամ)։