Իրանի փոխնախագահներից մեկը` Մոհամադ-Ռեզա Միրթաջեդինին, որը պատասխանատու է խորհրդարանի հետ աշխատանքի համար, հայտարարել է, որ Ռուսաստանը իրեն միայն վնաս է տվել` հանդես գալով Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման օգտին:

Մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վերջերս արած հայտարարությունը Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին, Միթաջեդինին նշել է, որ չէր սպասում նման բան ՌԴ նախագահից: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն, հղում անելով իրանական PRESS-TV-ին:

«Դժվար է հավատալ, որ Ռուսաստանի նախագահը նման հայտարարություն է արել եւ Իրանի նկատմամբ նման դիրքորոշում որդեգրել»,- ասել է Իրանի փոխնախագահը, հավելելով, որ նման «ցինիկ մոտեցումը» կվնասի հենց Ռուսաստանին: «Ռուսական որոշումը` գնալ ամերիկացիների հետքերով, կարող է շատ թանկ նստել նրա վրա, քանի որ դա անկասկած, առաջ կբերիմիջազգային դատապարտում»,- ամփոփել է նա: