Սերժ Սարգսյանը մեդալներ է հանձնել մի խումբ զինծառայողների:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի եւ անձնական խիզախության համար պարգեւատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Վարդգես Լենդրուշի Մարգարյանին, զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Հայկազ Յուրիկի Ղազարյանին, զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ

Արիության մեդալով՝

Ալեքսանդր Արշակի Ցականյանին զորամասի հրամանատար, գնդապետ

Մարտական ծառայության մեդալով՝

Ռոմիկ Ռուբենի Սարգսյանին զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ: