Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի եւ Վրաստանի քաղաքացիները ձերբակալվել են Բաթումիի ներքին գործերի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից (Աջարիայի ինքնավար հանրապետություն)
Բոլոր ձերբակալվածաները 7 հյուրանոցների ժամանակավոր սեփականատերերն են: Նրանցից երեքը Թուրքիայի քաղաքացիներ են, երկուսը՝ Վրաստանի եւ մեկական՝ Իրանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ:
Քննությամբ հաստատվել է, որ ձերբակալվածները որոշակի վճարի դիմաց հյուրանոցային համարում պարբերաբար մարմնավաճառության նպատակով կանանց են տրամադրել: Իրավապահները՝ որպես վկա, հարցաքննել են հյուրանոցների աշխատակիցներին», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 254 հոդվածի 1-ին մասով՝ (մարմնավաճառության համար տեղի կամ բնակտարածքի տրամադրում):





























