Էկոնոմիկայի նախարարությունը խորհրդարանում կներկայացնի էներգախնայողության հայեցակարգը: Այդ մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի գործատուների միության տնօրեն Գագիկ Մակարյանը: Նախարարությունը հայեցակարգի նախագիծը ներկայացրել է աշխատանքային խմբի քննարկմանը, որին մասնակցում է նաեւ գործատուների միությունը: Նրա խոսքով՝ հայեցակարգը կառաջարկի քայլեր ինչպես էներգիայի, այնպես էլ ընդհանուր ռեսուրսների խնայողության համար:

«Մեր միությունում նույնպես կա «Կանաչ տնտեսության» խումբ, որը համագործակցում է միջազգային գործընկերների հետ: Նրանց լավագույն փորձն էլ մենք ցանկանում ենք ներկայացնել հայեցակարգի համար առաջարկների տեսքով: Էներգախնայողությունը մեր երկրի առաջնահերթությունների մեկը պետք է լինի», - նշեց Մակարյանը: