ՌԴ-ի պետդուման երկրորդ եւ երրորդ լսումների արդյունքում համացանցում անջատողականության կոչերի տարածման համար ընդհուպ մինչեւ մինչեւ 5 տարի ազատազրկմամբ քրեական պատասխանատվություն նախատեսող օրենք է ընդունել, հաղորդում է Ռոսբալտը: http://www.rosbalt.ru/
Համաձայն փաստաթղթի, համացանցում ՌԴ-ի տարածքային ամբողջականության խախտման ուղղված գործողությունների իրականցման հանրային կոչերը կպատժվեն 480 ժամ պարտադիր աշխատանքից՝ մինչեւ 3 տարի որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ մինչեւ 5 տարի ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ:
Ընդ որում, խոսքը բոլոր ինտերնետ-ռեսուրսների մասին է, ոչ թե միայն ինտերնետ-լրատվամիջոցների, ինչպես նախատեսվում էր ավելի վաղ ընդունված օրենքով:





























