Ադրբեջանի իրավապահ մարմինները կրկին հետապնդում են Յունուս ամուսիններին:
Turan-ի փոխանցմամբ, Իբրահիմ Լեմբերանսկին հեռախոսով իրավապաշտպան Լեյլա Յունուսին փոխանցել է երկուշաբթի՝ հուլիսի 7-ին, առավոտյան ժամը 10-ին ներկայանալ հարցաքննության:
Ի պատասխան՝ Յունուսը պահանջել է վերադարձնել «իրենից եւ իր ամուսնուց ապօրինաբար խլած» անձնագրերը: «Երբ վերադարձնեն ապօրինաբար վերցրած փաստաթղթերը, այդժամ ես կգնամ դատախազություն», հաղորդում է Լեյլա Յունուսը:
Նրա խոսքով՝ Լեմբերանսկին կոշտ ու անզուսպ է խոսել իր հետ՝ հրաժարվելով վերադարձնել անձնագրերը եւ պահանջելով ներկայանալ դատախազություն:
Հիշեցնենք, որ Յունուս ամուսինների նկատմամբ հետաքրքրությունը կապված է Ռաուֆ Միրքադիրովի գործի հետ, ում իշխանությունները մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:




























