Սենեգալի վարչապետ Ամինատա Թուրեն, որը արեւմտաաֆրիկյան երկրի կառավարությունը գլխավորում էր անցյալ տարվա սեպտեմբերից, պաշտոնանկ է արվել, փոխանցում է Սենեգալի լրատվական գործակալությունը: 

Վարչապետի օգնականները հայտարարել են, որ Թուրեից հրաժարական է պահանջել  երկրի նախագահ Մակի Սալը:  Հրաժարականի մասին որոշումը հետեւել է տեղի ընտրություններում «Դաշինք հանուն հանրապետության» իշխող կուսակցության պարտությունից հետո: Ըստ նախնական տվյալի` կառավարության բազմաթիվ անդամներ պարտվել են ընտրություններում:  Կուսակցությունը հատկապես անհաջող արդյունք է գրանցել  մայրաքաղաք Դաքարում եւ այլ խոշոր քաղաքներում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: