Կիեւում 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կիեւի եւ համայն Ուկրաինայի միտրոպոլիտ Վլադիմիրը (Սաբոդան), ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Մոսկվայի թեմի մամուլի ծառայության պետ Վասիլի Անիսիմովը: 

Միտրոպոլիտ Վլադիմիրը վախճանվել է Կիեւի հիվանդանոցում՝ քաղցկեղից: Ուկրաինայի ոււղափառ եկեղեցու թեմի առաջնորդի պարտականությունները ստանձնել է երեց  Օնուֆրին: 

Կիեւի եւ համայն Ուկրաինայի միտրոպոլիտ Վլադիմիրին հրաժեշտ տալու վայրի եւ ամսաթվի մասին կհայտարարվի ավելի ուշ: