Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 01.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.53-ին, մարվել՝ 01.57-ին:
Ամբողջությամբ այրվել է Գ.Ա.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34 ՏԼ 926 համարանիշի ավտոմեքենայի խցիկը:





























