Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության եւ Չարբախի բաժանմունքների ծառայողները, հուլիսի 4-ին, ժամը 10.00-ին, Երեւանի Մարկվարտի փողոցի թիվ 7 հասցեի մոտից Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել 42-ամյա Սարո Ս.-ին, որը հունիսի 30-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 4-ին, ժամը 10.00-ին, բաժին է ներկայացել 60-ամյա Փեփրուհի Մ.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:





























