Երեւանի Հ. Աճառյան փողոցում, hուլիսի 4-ին, ժամը 15.10-ին, իրար են բախվել «ԶԻԼ-130» եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով երկրորդ ավտոմեքենայի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























