Հուլիսի 4-ին, ժամը 15.50-ին, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Երեւան-Սեւան-Դիլիջան-Իջեւան-Ադրբեջան ճանապարհի 135-րդ կմ-ի երթեւեկելի մասից, կողաշրջվել եւ ընկել ճանապարհի կողնակից ներքեւ գտնվող կանաչապատ տարածք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























