Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտության արդյունքները, որին 2139 հոգի է մասնակցել, պարզել է ամենաանտանելի սովորությունները, որոնք կարող են վանել կողակցին:
Ինչպես հաղորդում է «MailOnline»-ը, Մեծ Բրիտանիայում 18 տարեկանից բարձր 2139 բնակչի շրջանում հարցում է անցկացվել պարզելու համար, թե որ սովորություններն են ամենից շատ նյարդայնացնում երկու սեռերի ներկայացուցիչներին: Հարց են տվել, թե ընտրյալի որ պահվածքն են ամենից անտանելի համարում, որից հետո պատասխանի տարբերակներ են առաջարկել: Մասնակիցներին թույլ էին տալիս միաժամանակ մի քանի տարբերակ:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ տանել չեն կարողանում, երբ ընտրյալն իր մազերով խցանում է լոգարանում ջրահեռացման անցքը. այս տարբերակն ընտրել է հարցվողների 41 տոկոսը:
Երկրորդ տեղում է կանանց սովորությունը հագուստը թափթփել գետնին կամ կահույքի վրա: Նման պահվածքը բարկացնում է տղամարդկանց 34 տոկոսին:
Տղամարդկանց 24 տոկոսը նշել է եղունգները կտրելու հետ կապված կոնֆլիկտի մասին: 16 տոկոս ձայնով չորրորդ տեղում է չափից ավելի գազաբացթողումները, հայտնում է «FedPost.ru»-ն:
Հարցվողների 13 տոկոսն ընտրել է հոգնեցուցիչ մաքրասիրությունը, որի հետեւանքն են մշտական լվացքն ու տան մաքրումը:
Բորբոսը, կեղտն ու մազերը լոգարանում անհանգստացնում են կանանց 23 տոկոսին: Առանց ուշադրության չի մնացել տղամարդկանց սովորությունը բարձրացրած թողել զուգարանակոնքի կափարիչը, որի օգտին քվեարկել է բրիտանուհիների 14 տոկոսը: Իսկ ահա թափթփված հագուստը մտահոգում է բրիտանուհիների միայն 11 տոկոսին:
Հարցվողների մեծամասնությունը՝ 56 տոկոս, խոստովանել է, որ վանող սովորությունները ստիպում են բաժանվել, քանի որ հարաբերությունները շարունակելն անհնարին են դարձնում: Հետազոտության մասնակիցների 32 տոկոսը նշել է, որ թեեւ զայրացնում է ընտրյալի թափթփվածությունը, նրանք աշխատում են վերադաստիարակել նրան: Կանանց եւ տղամարդկանց շրջանում վանող սովորությունները մեծամասամբ նման են: Հարցվող կանանց 39 տոկոսը համաձայն է, որ ամենատհաճ սովորություն է ամանները կեղտոտ թողնելը, 27 տոկոսը դեմ է, երբ իրենց ներկայությամբ գազ են բաց թողնում:





























