Ֆլորիդա նահանգում 56-ամյա կնոջ եւ նրա 25-ամյա ընկերոջ մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, որի արդյունքում թոշակառուն կալանավորվել է հարձակման մեղադրանքով։
56-ամյա Էլիզաբեթ Հայլին եւ նրա 25-ամյա ընկեր Քրյու Ֆինլին Հայլիի տանն են գտնվել, որտեղ գինի են խմել։
Տարեց հարբած շիկահերն իր շշակցի նկատմամբ սկսել է սեռական հետաքրքրվածության նշաններ ցուցաբերել, որոնք հարբած տղան համառորեն անտեսել է: Վերջապես, թոշակառուն չի դիմացել եւ Ֆինլիին բացահայտ հայտարարել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալու իր մտադրության մասին: Ի պատասխան` Քրյուն նկատել է, որ «դեմ չէ նրա հետ ժամանակ անցկացնել, բայց ոչ` սեքսով զբաղվել»:
Ըստ 25-ամյա տղամարդու` լսելով մերժումը, Էլիզաբեթը կարծես գժվել է. նա կատաղել է եւ վերցնելով կոտրված ձեռնափայտն ու դանակը՝ հարձակվել իր վրա: Քրյուին հաջողվել է դուրս նետվել փողոց, թոշակառուն դանակը ձեռքին սկսել է հետապնդել նրան, փոխանցում է TCPALM-ը:
Երիտասարդին հաջողվել է օգնություն կանչել հարեւան մինիմարկետի կայանատեղում, որտեղ երջանիկ պատահականությամբ այդ պահին գտնվել է շերիֆի օգնականը: Քրյուն վազել է ոստիկանի մոտ, սկսել պատմել, թե ինչու են իրեն ցանկանում սպանել: Այդ պահին վազելով կայանատեղի է հասել 56-ամյա Հայլին, փոխանցում է FedPost.ru-ն:
Շերիֆի օգնականը կնոջը հրամայել է ցած նետել դանակը եւ պառկել գետնին: Նա ձեռնաշղթաներ է հագցրել թոշակառուին եւ ոստիկանական բաժանմունք տարել: Տեղի մամուլը պարզել է, որ Էլիզաբեթը ձերբակալվել է` ծանրացուցիչ հանգամանքներում հարձակում գործելու մեղադրանքով:





























