54-ամյա գիտնականը, հրապուրվելով իրենից 31 տարի երիտասարդ աղջկանով, ավելի լավ բան չի մտածել, քան արտասովոր սանրվածքը, որը նրա կարծիքով, պետք է տպավորություն թողներ երիտասարդ աղջկաի վրա, հաղորդում է Mirror-ը:

Թայվանի ազգային համալսարանի 54 ամյա գիտնական Վու Լեյը լրջորեն հրապուրվել է 23 ամյա Լինգ Լինով, սակայն աղջիկը մերժել է հասուն երկրպագուի սերահետումները: Այդ ժամանակ տղամարդը ուղղվել է գեղեցկության սրահ եւ խնդրել արդուկ հիշեցնող ուղղանկյուն հարթ վերեւով տարօրինակ սանրվածք ստեղծել, հաղորդում է FedPost .ru-ն:

Վու Լեյը հասարակությունից չի թաքցրել իր սիրո պատմությունը եւ բացատրել է, որ այդ սանրվածքը առանձնացնում է նրան թափորից, ուստի պետք է տպավորություն գործի իրեն մերժած աղջկա վրա: Հետագա իրադարձությունները ցույց են տվել, որ գիտնականը սխալվել էր իր ենթադրություններում՝ գլխի վրայի արդուկը Լինգ լինի համար տհաճ անականկալ է եղել եւ նա սկսել է խուսափել խենթ երկրպագուից: Նրա խոսքով՝ այդ քայլից հետո դադարել է հարգել այդ տղամարդուն, ով այժմ նման է Lego-ի մասնիկներից մեկին, կամ «Warcraft» տեսախաղի հերոսին:

Այժմ 54-ամյա գիտնականը ստիպված է օրական երկու ժամ ծախսել գլուխը կարգի բերելու համար: