Չինաստանում շունը կերակրում է ամուրյան վագրի երկու ձագերին, որոնցից հրաժարվել է նրանց մայրը:
Վագրերը ծնվել են Խանջոուի կենդանաբանական այգում, նոյեբերի 10-ին: Երբ մայրը հրաժարվել է նորածինների կերակրել, այգու աշխատակիցները մոտակա գյուղից կերակրող Սյաու Վան անունով շուն են բերել, որը վերջերես երեք ձագ էր ունեցել:
Այժմ Սյան Վանը նաեւ իր շնիկներին եւ ամուրյան վագրերին միաժամանակ է կերակրում, թեեւ մոտ ժամանակներս, նրանց, հավանաբար, նոր կերակրող կգտնեն, հաղորդում է Тainyplanet.ru:
Սա առաջին դեպքը չէ, երբ Խանջուի կենադանաբանական այգին շուն է «վարձում» վագրերի կերակրման համար: 2010թ. այսպես հաջողվել էր փրկել Lucky անունով վագրիկին: Բացի այդ, նման դեպքերը նաեւ առանց մարդու միջամտության են տեղի ունենում: 2005թ. Մադմուազել Ժիզել անունով շունը Սիեթլում կերակրել էր սկյուռին: 2008թ. ոսկեգույն ռետրիվեր Իզաբելլան երեք բենգալական վագրերի ընդունել էր իր տերերի ռանչո, թեեւ անվտանգության նկատառումներով փոքրիկ գազաններին առանձին են վայր են հատկացրել:






























