Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայի նկատմամբ Թբիլիսիի քաղաքային դատարանը շաբաթ՝ հուլիսի 5-ին, որպես խափանման միջոց է ընտրել 2 ամիս ժամկետով նախնական բանտարկություն:
Ախալայի իրավաբանները նրա համար 30 000 լարիի չափով գրավ են միջնորդել: Նման խնդրանքով պաշտպան կողմը դիմել է դատարան այսօրվա դատավարության ընթացքում, որտեղ քննարկել է Բաչո Ախալայի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը, հաղորդում է Վրաստան On-line-ը:
Գործը վերաբերում է Ռուսաստանի օգտին լրտեսության, այդ թվում՝ Սերգե Տետրաձեի սպանության առիթով կտտանքների կազմակերմանը:
Հուլիսի 2-ին Գլխավոր դատախազությունը մեղադրանք էր առաջադրել պաշտպանության նախկին նախարար Բաչա Ախալայի նկատմամբ սեռական բռնության, Սերգո Տետրաձեի սպանության առիթով կտտանքների կազմակերպման, պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով:





























