103-ամյա փեսացուն եւ 99-ամյա հարսը որոշել են ամուսնանալ 80 տարվա համատեղ կյանքից հետո: Հարսանիքը տեղի է ունեցել Սան-Պեդրո դեպարտամենտում Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնից 400 կմ հյուսիս: 103-ամյա եւ 99-ամյա հարսնացուն խոստովանել են, որ այդ քայլին են գնացել հարազատների համոզումներից հետո, ովքեր երկար տարիներ խնդրում էին նրանց օրինականացնել իրենց հարաբերությունները, հաղորդում է «Nevsetakgrustno.com»-ը:

Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել անմիջապես նորապսակների տան բակում: Ներկա են եղել բազմաթիվ հարազատներ, այդ թվում իրենց 8 երեխաները, 50 թոռները, 35 ծոռները եւ նրանց 20 երեխաները: Ծեսն անցկացվել է բոլոր կանոններին համաձայն: Քահանայի ներկայությամբ փեսան՝ անվասայլակին նստած, հարսին սիրո եւ հավատարմության երդում է տվել: Ծիսական մասին հաջորդել է մեծ բանկետը:

Քահանան խոստովանել է, որ առաջին անգամ է հանդիպում նման պատկառելի հասակի նորապսակների: