Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) բացարձակ ռեկորդակիր է Հայաստանի հարկային եկամուտների կառուցվածքում: Նույնիսկ արդեն նախկին «կենսաթոշակային հիմնադիրամի»՝ պետական գանձարան ներառվելուց հետո ԱԱՀ-ի մասնաբաժինը մրցակցությունից դուրս է(ավելի քան 41 տոկոս ընթացիկ տարվա հունվար-մայիսի արդյունքներով):

Եկամտահարկի տեսակարար կշիռը, որը միավորում է եկամտահարկն ու պարտադիր սոցիալական վճարումները, զգալի ցածր է(մոտ 27 տոկոս): Երրորդ տեղում գտնվող շահութահարկը կազմում է 12 տոկոսից քիչ ավելի:

Այլ գործոններից բացի՝ ԱԱՀ-ի հաջող հավաքմանը նպաստում է մաքսային անցակետում ներկրվող ապրանքներից գանձման փորձը: Սա իր օբյեկտիվ պատճառն ուներ: Ապրանքների մեծածախ իրացման ոչ լիակատար հաշվարկի պայմաններում դժվար էր ապահովել դրա գանձումը ապրանքի տեղաշարժի տարբեր փուլերում:

Մաքսատանը հարկերի հավաքման ծավալները ցույց տալու համար ներկայացնենք անցյալ տարվա տվյալներ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մասին: Այդ շրջանում 665.0 մլրդ դրամ հարկից 259.2 մլրդ դրամը գանձել էին մաքսատանը:

Մաքսային տուրքը ընդհանուր չափը պետական բյուջեում կազմել է 46.3 մլրդ դրամից քիչ ավել: Սա բոլոր հարկատուների մասով: Այդ ցուցանիշների համադրումը թույլ է տալիս պատկերացում կազմել մաքսատանը գանձված ԱԱՀ-ի մասին:

Սակայն Մաքսային Միությանն անդամակցելուց հետո այդ փորձը կպարզեցվի: Այժմ հարկայինի աշխատողները ստիպված կլինեն վերահսկել մեր ձեռներեցների կողմից ԱԱՀ-ի վճարման ընթացքին: Հաշվի առնելով հայրենական բիզնեսի մենթալիտետը՝ հարկայինի նախկին աշխատակիցները, որոնք ներկայիս ֆինանսների նախարարության աշխատակիցներն են, շատ ջանք պետք է գործադրեն:

Սմբատ Գրիգորյան