Հայաստանի շրջանների մեծ մասում գիշերվա առաջին ժամերին եւ երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, բարձրլեռնային տեղանքում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավարեւելյան է՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ մինչեւ 18-23 մ/վրկ  ուժգնացմամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: 

«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում գիշերվա ժամերին եւ երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որը կուղեկցվի քամու մինչեւ 15-20 մ/վրկ ուժգնացմամբ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝+21+26,

Կոտայքում՝  գիշերը՝ +9+14, ցերեկը՝+21+26,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝+21+26,

Լոռիում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝+24+28,

Տավուշում՝  գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+32, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝+21+26,

Արագածոտնի նախալեռներում՝  գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +31+33,

Արարատում՝  գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+35,

Արմավիրում՝  գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +31+33,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝+21+26,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +28+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +20+25,  

Լեռնային Ղարաբաղում՝  գիշերը՝ +14+19, ցերեկը՝  +26+29: