Փրկարար ծառայությունը հուլիսի 5-ին, ժամը 21.18-ին տեղեկատվություն է ստացել, որ Հ-42 ավտոճանապարհի Վայք – Ջերմուկ հատվածում (13-րդ կմ) «ՎԱԶ-2121» մակնիշի 88 PN 889 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Հ.,  ծնվ. 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:

Վթարի հետեւանքով ուղեւորներ` 2022 թ. ծնված Հ. Հ.-ը, 1989 թ. ծնված Մ. Թ.-ն եւ 1986 թ. ծնված Լ. Ա.-ն տեղափոխվել են Վայքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակները գնահատվել է միջին ծանրության:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, գլորվել հարակից ձորակը (մոտ 40 մ) եւ կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 88 PN 889 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել ձորից եւ մոտեցրել քարշակ ավտոմեքենային: