Փրկարար ծառայությունը հուլիսի 6-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացել, որ պայթուցիկ սարք է տեղադրված Երեւանի «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում եւ Հայաստանի պաշտպանության նախարարության շենքում՝ նախարարի սենյակում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:





























