Այսօր՝ հուլիսի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 14:00-ի սահմաններում Opel մակնիշի 34 LF 372 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Դավիթաշեն 4-րդ թաղամասի 9-րդ շենքի բնակիչ 23-ամյա Աղասի Ավետիսյանը Երեւանի Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտայի Մոնթե Մելքոնյանի անվան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, եւ մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վթարի հետեւանքով քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում































