Նիգերիայի հյուսիսում շուրջ 60 կին եւ աղջիկ կարողացել են փախչել «Բոքո Հարամի» գերությունից, փոխանցում է երկրի հետախուզությունը: Նրանք այն 68 մարդկանց շարքում են եղել, որոնց ապստամբները առեւանգել էին հունիսին` Բորնո նահանգի Դամբոա քաղաքի մոտ: Կանայք, հնարավոր է, փախել են դեռեւս հուլիսի 4-ին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Բոքո Հարամի» մոտ շարունակում են պատանդ մնալ 200 աշակերտուհիները, որոնց գրոհայիններն առեւանգել էին ապրիլին: Միեւնույն ժամանակ, Նիգերիայի իշխանությունները հայտարարել են երկրի հյուսիսում գործող «Բոքո Հարամ» իսլամական ծայրահեղական խմբավորման գրոհայինների դեմ իրենց պայքարի հաջողությունների մասին: Հուլիսի 6-ին ոչնչացվել է խմբավորման 50 գրոհային:

Հասանելի է
русский



























