Հայաստանում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում սկսվել է զինվորական հացթուխների հավաքը, որին մասնակցում են «Գարուն 2014»-ի զորակոչի նորակոչիկները:
Գործնական պարապմունքներն անցկացվում են Ալագյազ բարձրլեռնային ուսումնա-մարզական համալիրում:
Նորակոչիկներին սովորեցնելու են դաշտային պայմաններում հաց թխել՝ հաշվի առնելով բարձրլեռնային շրջանի պայմանները:
«Դաշտային պայմաններում զինվորական բաղադրատոմսերով թխված հացն ավելի հագեցնող է, քան խանութում վաճառվողը: Նաեւ հատուկ համ ունի: Այն դեպքում, երբ ենթակառուցվածքները ոչնչացված են, չկա ջուր եւ էլեկտրաէներգիա, մենք կարող ենք ինքնուրույն աշխատել՝ անկախ եղանակային եւ կլիմայական պայմաններից»,- նշեց արդյունաբերական ծառայության ղեկավար, մայոր Վլադիմիր Ֆիրսովը:
Ռուսական զինվորական հացթուխների ուսուցումն ավարտվելու է ժամանակավոր նորմատիվների հանձնմամբ:




























