Հուլիսի 6-ին, ժամը 14.00-ին, 1991 թ. ծնված Աղասի Ավետիսյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մոնթե Մելքոնյանի փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ճանապարհին կից ձորակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: