Հայաստանում փոքր բիզնեսի զանգվածային սնանկացումներ այլեւս չկան: Այդ մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողներին հայտարարեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով Հայաստանում փոքր բիզնեսի ներկա կլիման:
«Եթե նախկին տարիներին կարելի է նմանատիպ միտումներ նկատել, ապա այժմ այն որոշակի չափով հարթվել է: Ընկերություններն բացվում եւ փակվում են մոտավորապես հավասար քանակով», - Նշել է Խաչատրյանը:
Նշենք, որ 2013թ. ընթացքում Հայաստանում զգալիորեն կրճատվել է ոչ մեծ խանութների թիվը (մոտ 10%): 2012թ. տվյալներով դրանք հաշվվում են 19 հազար, 2013թ.՝ մոտ 17,1 հազար: Արտադրության մեջ փոքր եւ միջի բիզնեսի սուբյեկտների թիվը թեթեւակիորեն կրճատվել է՝ (համապատասխանաբար մինչեւ 50 եւ մինչեւ 100) 1982-ից իջնելով 1940, սակայն արտադրողականությունը շուրջ 13%-ով աճել է (205.9 մլրդ դրամից մինչեւ 232,2 մլրդ դոլար), -ասաց է փորձագետը:
Ի դեպ, 2013թ. սղաճը կազմել է 5,8%:





























