Հայաստանի թեթեւ արդյունաբերության համար ավելի բարդ է մրցակցել արտաքին շուկաներում վարկավարման ծար պայմանների պատճառով: Այդ մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողներին հայտարարեց «Տոսպ» ԲԲԸ տրիկոտաժային գործարանի գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին: Նրա խոսքով՝ եթե անգամ հաշվի առնենք, որ Հայաստանում հնարավոր է 9%-ով վարկ վերցնել, ապա գործվածք արտահանող Թուրքիայի կամ հարավ-արեւելյան Ասիայի ընկերությունները 4-5 %-ով են վարկավորվում:
«Եվ եթե խոսքը մարտավարական վարկերի մասին է, մինչեւ մեկ տարի: Իսկ մի քանի տարվա համար, կարելի է նույնիսկ 1 %-ով ստանալ», - ավելացրեց Բեկիրսկին: Նրա խոսքով՝ բնական է, որ հայկական մանածագործական ընկերությունների համար դա ոչ մի կերպ չի թեթեւացնում մրցակցությունը: «Հարավ-արեւելյան Ասիայում արտադրությունն աճում է, խոշոր խաղացողներին է միանում նաեւ Վիետնամը: Իսկ ինչո՞ւ: Որովհետեւ այնտեղ արտադրողներին ասում են. Դուք արտադրա՞նք եք արտահանում, մարդկանց աշխատանքի՞ եք տեղավորում: Ազատում ենք ձեզ հարկերից: Հարկավոր է արտոնյալ վարկեր վերազինման համա՞ր՝ խնդրենք: Պետությունը օգնում է բիզնեսին՝ սա հավասարեցման միայն մի պայմանն է: Երկրորդը (որի մասին շատերն են մոռանում) բիզնեսն, իր հերթին, օգնում է պետությանը՝ ապահովելով աշխատատեղերով եւ հարկերով», - նշեց Բեկիրսկին:





























