Երեւանի Լվովյան փողոցի թիվ 25 շենքի մոտ, հուլիսի 5-ին, ժամը 17.15-ին, «ԶԻԼ-ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից, բախվել ճանապարհին հարակից տան պատին եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: