Շաղափ-Ուրցաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին, հուլիսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, իրար են բախվել «Միցուբիշի» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Միցուբիշի»-ի վարորդը, 4 ուղեւորը, «ՎԱԶ-2107»-ի վարորդն ու 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: