Բիզնեսը կարծես թե բնավ էլ դեմ չէ Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացմանը, հուլիսի 7-ին լրագրողներին ասել է տնտեսագետ, ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նշել է, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արտահայտվել են արդեն եւ հասարակությունը, եւ քաղաքական կուսակցությունները, եւ ՀԿ-ները: Եվ միայն բիզնեսն է լռում: «Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում էլէներգիան թանկացել է 40%-ով, եւ ոչինչ: Ասենք, մեկ տարի անց կթանկանա եւս 20%` ավելի լավ: Ստացվում է, որ բիզնեսը չի ցանկանում փչացնել իշխանության հետ իր հարաբերությունները: Սակայն ինչ գին է վճարում դրա դիմաց», - ասել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ էլէներգիայի թանկացումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: Սակագինը բարձրացնելու որոշումը հարուցել է ՀԿ-ների եւ ընդդիմության դժգոհությունը:





























