Ռուսաստանից մասնավոր կապիտալի զուտ արտահոսքը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 80 մլրդ դրամ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը:

«Ինչպես նախկինում, մեզ մոտ կրկին բավականին բացասական արդյուքներ են գրանցվել կապիտալի հաշվի հաշվեկշռում: Օտարերկրյա մասնավոր կապիտալի զուտ արտահանումը գրեթե 80 մլրդ դոլար է կազմել (առաջին կիսամյակի տվյալներով՝ խմբ.): Սա հիմնականում առաջին եռամսյակի արդյունքներ են, երբ եւ տնային տնտեսությունների, եւ բիզնեսի ավանդների մեծ մասը վերաձեւակերպվել, փոխարկվել են արժութային ավանդների, որը մոտ 20 մլրդ դոլար է կազմում», - նշել է նախարարը

Նա նաեւ հաղորդել է, որ անցյալ տարի առեւտրային հավասարակշռության դրական հաշվեկշիռը կազմել է մոտ «մոտ 170 մլրդ դոլար», իսկ ընթացիկ տարում «ավելի շատ կլինի հիմնականում  այն բանի հաշվին, որ արտահանումը չի փոխվի, իսկ ներմուծումը էականորեն կնվազի»: «Ուստի մենք ակնկալում են առեւտրային հավասարակշռության հաշվեկշռի ավելացում», - հայտարարել է նախարարը: