Իրաքի բանակի գեներալ Նեգմ Աբդուլա Ալին զոհվել է Բաղդադի մերձակայքում տեղի ունեցած հրաձգության ընթացքում, հայտնել է երկրի վարչապետ Նուրի Մալիկին:
Գեներալը Իրաքի բանակի վեցերորդ դիվիզիայի հրամանատարն էր, որը փորձում է կառավարական ուժերի վերահսկողության տակ վերադարձնել հունվարին գրոհայինների կողմից գրաված Ֆալուջա քաղաքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, հունիսի վերջին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ջիհադական խմբավորումը հայտարարել էր Իրաքում եւ Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում իսլամական խալիֆություն ստեղծելու մասին:
Ջիհադիստները ցանկանում են, որպեսզի իրենց հռչակած խալիֆությունը ձգվի Հալեպից մինչեւ հյուսիսիրաքյան Դիյալա նահանգ:
«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքար Բաղդադին կստանա «Իբրահիմ խալիֆ» տիտղոսը:





























