Ազգային ժողովն ընդունել է ՀՀ ընտրական օրենսգրքում, ՀՀ «Դատախազության» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթ:

Նշենք, որ փաթեթի վերաբերյալ առարկություն է ներկայացրել  նախագահ Սերժ Սարգսյանը: Նա կողմ է արտահայտվել նախագահի թեկնածուների անձեռնամխելիության կարգավիճակը պահպանելուն: Իր առարկությունը  նախագահը բացատրել է թեկնածուների միջեւ հավասարություն պահպանելու ցանկությամբ, քանի որ հակառակ դեպքում նախընտրական արշավի ժամանակ անձեռնմխելիության կարգավիճակից կօգտվի միայն գործող նախագահը, ինչը անհավասար մեկնարկային պայմաններ կստեղծի թեկնածուների համար: