Ճապոնայան ավանդույթի համաձայն՝ հուլիսի 7-ին նշվում է բոլոր սիրահարների տոնը՝ տանբատան: Առաջին անգամ Երեւանում հայ-ճապոնական գիտակրթական մշակութային «Հիկարի» կենտրոնի նախաձեռնությամբ ցանկացողները կարող էին միանալ ճապոնական ավանդույթին:
Տանաբատուի ժամանակ թղթե ժապավենների վրա ցանկություն են գրում ու ամրացնում եղեգի ճյուղին: Հետո ցանկությունը «հանձնում են» հոսող ջրին:
«Հիկարի» կենտրոնում եղեգից «տոնածառը» ցանկություններով զարդարել ցանկացողների պակաս չկար: Տոնի պատմությանը ծանոթանալուց հետո մասնակիցներին հնարավորություն տրվեց դիտել հին կինոնկար՝ «Բաթերֆլայ»(1932թ.): Կեսգիշերից հետո ցանկություններով եղեգի ճյուղերը «կհանձնեն» Հրազդան գետին:
Առասպելը վկայում է, որ արքայադուստր Օրիհիմեն՝ երկնային արքայի դուստրը, հոր հետ միասին ամպեր էր գործում: Սակայն մի անգամ նա տեսավ գեղեցիկ երիտասարդի՝ Քենգյուին կամ Հիկոբոսիին, ով կովեր էր արածացնում: Սիրելով երիտասարդին՝ աղջիկը կիսատ թողեց աշխատանքը, ինչով բարկացրեց հորը: Նա հրամայեց բաժանել սիրահարներին եւ հավերժ մնալ հսկա գետի՝ Ծիր Կաթինի տարբեր կողմերում: Նրանց թույլ էր տրվում հանդիպել տարվա մեջ միայն անգամ՝ հուլիսի 7-ին(այդ գիշեր աստղերն առավել մոտ են): Առաջին անգամ, երբ սիրահարները փորձեցին հանդիպել, նրանք հայտնաբերեցին, որ չեն կարող անցնել գետը: Օրիհիմեն այնքան արտասվեց, որ հավաքվեցին կաչաղակները, եւ, բացելով թեւերը, կամուրջ կապեցին, որպեսզի սիրահարները կարողանան հանդիպել: Սակայն եթե տոնի օրը անձրեւ է գալիս, սիրահարները ստիպված են եւս մեկ տարի սպասել:
Լուսանկարները՝ Մարիամ Լևինայի



























