Նիկարագուայով Խաղաղ օվկիանոսից մինչեւ Ատլանտյան օվկիանոս նոր ջրանցքի կառուցում նախատեսող հանձնաժողովը հավանություն է տվել դրա վերջնական տարբերակին: 

Ջրային երակի երկարությունը, որը մրցակցելու է Պանամայի ջրանցքի հետ, 278 կմ է, որի  մեկ երրորդ մասից ավելին բաժին է ընկնում Նիկարագուա լճին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

40 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը դեռ պետք է մի քանի ուսումնասիրություն անցնի, այդ թվում նաեւ պետք է գնահատվեն լճի համար հնարավոր բնապահպանական հետեւանքները:

Այնուամենայնիվ, հանձնաժողովի ներկայացուցիչները հուսով են, որ շինարարությունը կսկսվի այս տարի: