Կտրուկ վատացել է «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի` «Յապոնչիկի» առողջական վիճակը, եւ բժիշկները որոշել են նրան շտապ վիրահատության ենթարկել:
Ինչպես տեղեկացնում է «Լայֆ.ռու»-ն, «Յապոնչիկ»-ի մոտ սկսվել է որովայնի բորբոքում: Միաժամանակ, իրավապահ մարմիններում «Ինտերֆաքս»-ի աղբյուրները տեղեկացրել են, որ Իվանկովի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Հիշեցնենք, որ Վյաչեսլավ Իվանկովի դեմ մահափորձ էր կազմակերպվել հուլիսի 28-ի երեկոյան՝ մոսկովյան «Տայսկի սլոն» ռեստորանից դուրս գալիս: Նրան վիրավորել էին որովայնի հատվածում: «Օրենքով գողը», որի աղիները հինգ տեղից վնասվել էին, ծանր վիրահատություն էր տարել եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:


























