Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել մանկապիղծ հոգեւորականների մեղքերի համար:
«Աստծո եւ նրա ժողովրդի առաջ ես կսկիծս եմ հայտնում հոգեւորականների մեղքերի եւ նրանց գործած սեռական բռնության համար», - հայտարարել է պապը՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հոգեւորականների սեռական բռնությունից տուժածների հետ հանդիպմանը:
Ըստ պապի՝ կաթոլիկ եկեղեցին պետք է ողբա եւ փոխհատուցի վնասը, փոխանցում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն Վատիկանին մեղադրել էր հոգեւորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնությունների փաստերը կոծկելու մեջ:
Այն ժամանակ Վատիկանը հերքել էր մեղադրանքները:
2013թ. հուլիսին Հռոմի պապը նոր օրենքներ էր հաստատել, համաձայն որոնց՝ Վատիկանը մանկապղծությունը պաշտոնապես հանցագործություն էր ճանաչել:
2014թ. Վատիկանն առաջին անգամ վիճակագրական տվյալներ էր հրապարակել մանկապղծության համար կարգալույծ արված 400 հոգեւորականների մասին:




























