Փրկարար ծառայությունը հուլիսի 8-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացել, որ Սեւանի լճի մոտակայքում գտնվող «Ալգա պլյուս» ռեստորանի մոտ՝լճում, դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 1961 թվի ծնված Վ.. Ն.-ի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: