Իսրայելի կառավարությունը քննարկում է Գազայի հատվածում անցկացվող գործողությանը եւս 40 հազար պահեստազորային զինծառայողների ներգրավելու հնարավորությունը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Haaretz-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ երկրի կառավարությունը նման միջոցառումները կապում է տարածաշրջանում իրավիճակի սրացման հետ: Զինվորականները կմիանան արդեն կանչված 1,5 հազար պահեստազորայիններին:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր «Անխորտակելի ժայռ» գործողության մասին՝ ընդդեմ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների, ինչպես նաեւ Գազայի հատվածում սրացմամբ պայմանավորված մի քանի հազար պահեստազորայինների զորակոչի մասին:





























