Ադրբեջանական բանակը հերթական անգամ ցուցադրել է իր սպառազինությունը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հուլիսի 7-ին հարեւան պետությունում լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել, ընդ որում դրանք անցկացվում են ճակատային գծի մոտ: Բանակային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ստուգում է տեղի ունենում:

Զորավարժությունները տեղի են ունենում պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի անմիջական ղեկավարությամբ: Զորավարժություններին մասնակցում է 10 հազար մարդ անձնակազմից, 80 տանկ, մինչեւ 300 հետեւակի մարտական մեքենա, ավելի քան 100 հրետանային համակարգ, 20 մարտական օդանավ, մինչեւ 20 մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռ: