Դիլիջանում, հուլիսի 7-ին, երիտասարդների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ:

Դեպքը տեղի է ունեցել «Մուշ» հանգստյան տան բակում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ վիճաբանության ժամանակ կողմերից մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել մյուսին՝ կրծքավանադակի հատվածում հասցնելով վնասվածքներ: Նախնական տվյալներով՝ դանակահարողը 16 տարեկան է, իսկ տուժողը՝ 32: Դեպքին միջամտել են իրավապաները եւ նշված հասցեից դանակահարության մեջ կասկածվողին բերման ենթարկել բաժին:

Հանցագործության գործիք հանդիսացող դանակը առգրավվել է: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: