Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում է տուն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շ. Գ.-ին պատկանող օժանդակ շինությունում՝ 70 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.28-ին, մարվել՝ 04.05-ին:
Այրվել են շինության փայտյա կառուցատարրերը՝ 35 քմ մակերեսով:





























