Հայաստանի ԱԻՆճում, հուլիսի 8-ին, ժամը 23.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մելիք Սիրեկանյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆոլքսվագեն» մակնիշի 21 ՕԼ 243 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Ե.):