Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 09.38-ին մարզի տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի Լեհվազ-Վարավար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհահատվածի հենապատի փլուզում (10x3մ):
Հրշեջ-փրկարարները անվտանգության ժապավենով իրականացրել են ճանապարահատվածի սահմանազատում:





























