Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 11.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 8-ին ժամը 16.45-ի սահմաններում Արագածոտնի մարզում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Ապարան քաղաքի եւ հարակից Նիգավան, Լուսագյուղ, Մուլքի եւ Սարալանջ գյուղերի ցանքատարածքները:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:





























