Ալագյազ եւ Կամխուդ ուսումնա-վարժական համալիրներում Հայաստանում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի այս տարվա գարնանային զորակոչի զինծառայողները հատուկ վարժանքների ընթացքում յուրացնում են «Белозер» եւ «Ливень» արբանյակային կայանները:
Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ավելի քան 200 երիտասարդ կապավորները եռօրյա դաշտային վարժանքի ընթացքում 100 կմ քայլերթ են կատարելու շոգ կլիմայական պայմաններում, +45C ջերմաստիճանում:





























